Մոսկվան և Կիևը պայմանավորվել են. մայիսի 5-7-ը «Ազովստալ»-ի տարածքում լռության ռեժիմ կլինի |tert.am|
10:22 - 05 մայիսի, 2022

Մոսկվան և Կիևը պայմանավորվել են. մայիսի 5-7-ը «Ազովստալ»-ի տարածքում լռության ռեժիմ կլինի |tert.am|

tert.am: Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են մայիսի 5-7-ը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում հրադադարի ռեժիմ հաստատել։ Ուկրաինական կողմն այս ժամանակը կօգտագործի խաղաղ բնակիչներին և տարածքը տարհանման նախապատրաստելու համար։

Այս մասին ՌԲԿ-Ուկրաինային հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ, վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

«ուսները ականապատում են «Ազովստալ»-ի բոլոր ճանապարհները, ուստի նրանց դեռ ժամանակ է պետք ականազերծելու համար, որպեսզի ավտոբուսները կարողանան հասնել տարհանման վայր», - ասել է Վերեշչուկը:

Ուկրաինական կողմի տվյալներով՝ գործարանում կա մոտ 500 վիրավոր, մոտ 200 խաղաղ բնակիչ, որոնցից 20-ը երեխաներ են, ուստի անհրաժեշտ է ակտիվացնել տարհանման տեմպերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել