Կրեմլը հետևում է ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախապատրաստմանը․ Պեսկով
19:21 - 04 մայիսի, 2022

Կրեմլը հետևում է ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախապատրաստմանը․ Պեսկով

Կրեմլը հետևում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախապատրաստման գործընթացին՝ հաշվարկելով իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Սրանք դեռ պլաններ են, այնտեղ քննարկումը շարունակվում է»,- ասել է նա։

Այսպես է Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերն այն մասին, որ Եվրամիությունը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որի շրջանակում ռուսական որոշ բանկեր կանջատվեն SWIFT-ից, ապատեղեկատվության համար պատասխանատուների նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն և ռուսական նավթի ներկրման դեմ պայքարը կշարունակվի։

Պեսկովի խոսքով՝ այն երկրները, որոնք փորձում են վնաս հասցնել Ռուսաստանին՝ պատժամիջոցներ կիրառելով, ստիպված են լինելու նույնպես մեծ գին վճարել։

«Դա երկսայր զենք է։ Փորձելով վնաս հասցնել մեզ՝ նրանք նույնպես ստիպված կլինեն մեծ գին վճարել, և արդեն անում են դա։ Եվ այդ պատժամիջոցների գինը Եվրոպայի քաղաքացիների համար ավելանալու է ամեն օր»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել