ԵՄ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթում ռուսական նավթի ներառման մասին
18:33 - 04 մայիսի, 2022

ԵՄ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթում ռուսական նավթի ներառման մասին

Եվրամիությունն այսօր հայտարարել է Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների սահմանման մասին, որոնք վերաբերում են նաև նավթի նկատմամբ փուլային էմբարգոյի կիրառմանը։ Սա տեղի է ունեցել Կիևի այն հայտարարության ֆոնին, որ Մոսկվան ուժեղացնում է գրոհն Ուկրաինայի արևելքում, և որ Ռուսաստանի դաշնակից Բելառուսը լայնամասշտաբ զորավարժություններ է հայտարարել, գրում է Reuters-ը։

Եվրահանձնաժողովն առաջարկել է վեց ամսվա ընթացքում փուլ առ փուլ հրաժարվել ռուսական անմշակ նավթի և նավթամթերքի մատակարարումներից մինչև 2022 թ-ի ավարտը։ Այս հայտարարության պատճառով «Բրենտ» տեսակի նավթի գներն աճել են 4%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց ավելի քան 109 դոլարի։

«[Նախագահ Վլադիմիր] Պուտինը պետք է բարձր գին վճարի իր դաժան ագրեսիայի համար»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Հունգարիան և Սլովակիան ցանկանում են դեռևս չմասնակցել նավթի էմբարգոյին, հայտնել են Reuters-ի աղբյուրները։

Ֆոն դեր Լյայենը հայտարարել է նաև ռուսական «Սբերբանկի» և ևս երկու բանկերի, պետական երեք հեռուստաընկերությունների դեմ սահմանափակումների, ինչպես նաև անհատական պատժամիջոցների մասին։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել