Մայիսի 4-ին
մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Դիմավորման պաշտոնակսն արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ:
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն
անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ
համագործակցության զարգացման հեռանկարները ռազմակրթության, փորձի փոխանակման, բարեվարքության և մարդու իրավունքների, սոցիալական ապահովման և այլ ուղղություններով:
Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության
պաշտպանության նախարարությունների միջև 2022 թ. ռազմական համագործակցության ծրագիրը:
comment.count (0)