Այսօր առավոտյան 8։30-ից ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաները․ քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել։ Ոստիկանները փորձում են բացել ճանապարհները՝ քաղաքացիներին հեռացնելով փողոցների երթևեկելի հատվածներից։
Ակցիաներին մասնակցում են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ։
Այս պահին փակ են Մաշտոցի Պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակաի հատվածում, և Հերացի փողոցը։
Ալեք Մանուկյանով բարձրանում է քաղաքացիների մի խումբ՝ Իշխան Սաղաթելյանի և Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ։ Կիևյան փողոցը մեքենաներով փակ է։
Երևանի տարբեր հատվածների ակցիաներից կան բերման ենթարկվածներ։
comment.count (0)