Հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել
08:44 - 29 ապրիլի, 2022

Հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել

Ապրիլի 28-ին ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.):

Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել