Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնման հարցը
 |1lurer.am|
20:50 - 27 ապրիլի, 2022

Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնման հարցը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը չորեքշաբթի հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինային արևմտյան ռազմական օգնության ընդլայնման հետ կապված հարցեր։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Նա նշել է, որ Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են «Ուկրաինայի զինված ուժերին ավելի շատ ռազմական օգնություն ցուցաբերելու» հետ կապված հարցերը, ինչպես նաև «լրացուցիչ միջոցները», որոնք, ըստ Փրայսի, Ռուսաստանին պատասխանատվության են ենթարկելու Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության համար: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը մանրամասներ չի հայտնել Բլինքենի և Լը Դրիանի զրույցի թե՛ առաջին, թե՛ երկրորդ մասի վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել