Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է մտնել ՀՅԴ գրասենյակ ու ապօրինություններ թույլ տալ․Իշխան Սաղաթելյան
 |tert.am|
16:45 - 26 ապրիլի, 2022

Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է մտնել ՀՅԴ գրասենյակ ու ապօրինություններ թույլ տալ․Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Իշխանության ղեկին հայտված «Քաջ Նազարը» տվայտանքի մեջ է և ունի մեկ հենարան՝ ոստիկանությունը, որը այդ մարդու հրահանգով շարունակում է ապօրինություններ անել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է մտնել Դաշնակցության գրասենյակ ու շարունակի այս ապօրինությունները։ Մենք այստեղ ենք և թույլ չենք տալու։ Մեր երիտասարդները իրականացրել են խաղաղ անհնազանդության ակցիա, որը իրենց քաղաքացիական իրավունքն է։ Երեկվանից սկսած ոստիկանությունը սկսել է դուրս գալ իր գործառույթների շրջանակներից։ Այս տղաները, որ նման ապօրինի կերպով ձերբակալում են, պատերազմում կորցել են իրենց ընկերներին, եղբայրներին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Վերջինս նշեց, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է ժողովրդից, որի համար ունի բոլոր հիմքերը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանները ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնից բերման են երեք երիտասարդի, այդ թվում աշխատակիցներից մեկին՝ Կոմիտասի պողոտան փակելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել