Համապատասխան տեխնիկա ունենալու դեպքում Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին. Պենտագոնի ղեկավար |tert.am|
14:49 - 25 ապրիլի, 2022

Համապատասխան տեխնիկա ունենալու դեպքում Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին. Պենտագոնի ղեկավար |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում «ճիշտ տեխնիկայով և ճիշտ աջակցությամբ», երկուշաբթի լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, գրում է CNN-ը:

«Իրենց հաղթելու ունակության առումով՝ հաղթելու առաջին քայլը հավատալն է, որ դու կարող ես հաղթել: Եվ այսպես, նրանք հավատում են, որ մենք կարող ենք հաղթել։ Մենք հավատում ենք, որ մենք՝ նրանք, կարող ենք հաղթել, եթե նրանք ունենան համապատասխան սարքավորումներ, ճիշտ աջակցություն: Եվ մենք կանենք այն ամենը, ինչ կարող ենք և կշարունակենք անել այն ամենը, ինչ կարող ենք», - ասել է Օսթինը լրագրողներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել