Մակրոնը «անհանգիստ, բայց պատմական ժամանակաշրջան» է խոստացել ֆրանսիացիներին |armenpress.am|
11:39 - 25 ապրիլի, 2022

Մակրոնը «անհանգիստ, բայց պատմական ժամանակաշրջան» է խոստացել ֆրանսիացիներին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով, հայրենակիցներին հայտարարել է, որ իրենց սպասում է դժվարին, բայց պատմական ժամանակաշրջան: «Տարիները, որոնք մեզ սպասում են, հավանաբար հանգիստ չեն լինի: Բայց դրա փոխարեն կմտնեն պատմության մեջ»,- ասել է նա՝ Մարսյան դաշտում հանդես գալով կողմնակիցների առջև: Նախագահը խոստացել է, որ «աշխատելու է ժողովրդի միասնությամբ»:

Նա հիշեցրել է նաև Ուկրաինայի իրադարձությունների մասին, ընդգծելով, որ այս համատեքստում «պետք է լսելի լինի Ֆրանսիայի ձայնը»:

«Մեզ հարկավոր է ամրապնդվել բոլոր ոլորտներում, և մենք դա կանենք»,- հավելել է Մակրոնը:

Իր ելույթում նա ընդունել է, որ շատերը, որոնք իր օգտին են քվեարկել երկրորդ փուլում, դա արել են բացառապես այն բանի համար, որպեսզի թույլ չտան իշխանության գա ծայրահեղ աջերի թեկնածու Մարին լե Պենը: Նաև Մակրոնն ընդունել է, որ բազմաթիվ ֆրանսիացիներ, չհավատալով թեկնածուներից ոչ մեկին, ընդհանրապես չեն ներկայացել ընտրություններին:

Նրա խոսքով ինքը հասկանում է, որ այդ ամենը բնակչության մի մասի կողմից իր աշխատանքից դժգոհության նշաններ են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել