Exit poll-ի արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջատարն Էմանուել Մակրոնն է |hetq.am|
22:48 - 24 ապրիլի, 2022

Exit poll-ի արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջատարն Էմանուել Մակրոնն է |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջատարն է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 55-58 %-ը։ Հարցումների արդյունքները, РИА Новости-ի փոխանցմամբ, հրապարակել է բելգիական LN24 հեռուստաընկերությունը։

Ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հավաքել է 42-45 %։ 

Հեռուստաընկերությունը հղում է անում «հանրային կարծիքի ուսումնասիրման չորս հեղինակավոր կենտրոնների», որոնք հարցումներ են արել այն ֆրանսիացիների շրջանում, որոնք քվեարկել են մինչև տեղի ժամանակով 17:00-ն (Երևանի ժամանակով 19:00-ն)։

Համաձայն Ֆրանսիայում գործող օրենսդրության՝ մինչև ընտրությունների ավարտը, ցանկացած հարցման արդյունքների կամ ընտրությունների ընթացքի գնահատման հրապարակումն արգելված է։ Օրինախախտներին սպառնում է 75 հազար եվրոյի չափով տուգանք։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել