Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ լռության օր է |armenpress.am|
13:53 - 23 ապրիլի, 2022

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ լռության օր է |armenpress.am|

armenpress.am: Լռության օրը, որի ընթացքում արգելված է քարոզարշավներ անցկացնել, Ֆրանսիայի ամբողջ տարածքում կմեկնարկի ապրիլի 23-ին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մեկ օր առաջ:

Ընտրությունները կանցկացվեն ապրիլի 24-ին: ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի ընտրական օրենսգրքի համաձայն՝ այդ օրը նախագահի թեկնածուներին արգելվում է նախընտրական հանրահավաքներ անցկացնել, հարցազրույցներ տալ, տարբեր տվյալներ հրապարակել, որոնք ընտրություններից առաջ կարող են ազդել ֆրանսիացի ընտրողների կարծիքի վրա: Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Insee) տվյալների համաձայն՝ ընտրացուցակներում գրանցված է ավելի քան 48 միլիոն ֆրանսիացի։

Հանրային կարծիքի վերջին հարցման համաձայն, որն անցկացրել է Elabe ծառայությունը, նախընտրական արշավի երկրորդ փուլի առաջատարը Մակրոնն է:

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը անցկացվել է ապրիլի 10-ին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել