ԵՄ նոր պատժամիջոցների թիրախում կլինեն ռուսական «Սբերբանկն» ու էներգետիկ հարցերը․ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
16:28 - 17 ապրիլի, 2022

ԵՄ նոր պատժամիջոցների թիրախում կլինեն ռուսական «Սբերբանկն» ու էներգետիկ հարցերը․ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հաջորդ փաթեթը կվերաբերի բանկերին, մասնավորապես, «Սբերբանկին», ինչպես նաև նավթին, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գերմանական Bild am Sonntag թերթին։

«Մենք շարունակում ենք դիտարկել բանկային հատվածին [ուղղված սահմանափակումները], հատկապես՝ «Սբերբանկին», որին բաժին է ընկնում ռուսական բանկային հատվածի 37%-ը։ Եվ, իհարկե, էներգետիկ հարցերը», - ասել է նա։

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է նաև, որ ԵՄ-ն մշակում է «խելացի մեխանիզմներ», որպեսզի նավթը նույնպես ստացվի ներառել հետագա պատժամիջոցների ցանկում։

«Գլխավոր առաջնահերթությունը Պուտինի եկամուտների կրճատումն է», - հավելել է նա։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել