Կտրականապես դեմ ենք Վաշինգտոնի և Թայբեյի միջև որևէ պաշտոնական շփումների. Չինաստանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ կոնգրեսականների այցի մասին |tert.am|
12:43 - 15 ապրիլի, 2022

Կտրականապես դեմ ենք Վաշինգտոնի և Թայբեյի միջև որևէ պաշտոնական շփումների. Չինաստանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ կոնգրեսականների այցի մասին |tert.am|

tert.am: Չինաստանի իշխանությունները եռանդուն քայլեր կձեռնարկեն ԱՄՆ կոնգրեսականների Թայվան այցի հետ կապված, քանի որ Պեկինն այս այցը համարում է ոտնձգություն ՉԺՀ-ի ինքնիշխանության դեմ։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կտրականապես դեմ ենք Վաշինգտոնի և Թայբեյի միջև որևէ պաշտոնական շփումների: Չինաստանը կշարունակի եռանդուն միջոցներ ձեռնարկել և վճռականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, ինչպես նաև իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա ճեպազրույցում:

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ավիացիան և նավատորմը վարժանքներ են անցկացնելու Արևելաչինական ծովում և Թայվանի շրջակայքում՝ կղզու հարցում ԱՄՆ-ի «սխալ ազդանշանների» պատճառով։ Այս մասին ասվում է Ժողովրդաազատագրական բանակի մարտական հրամանատարության արևելյան գոտու հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել