Ռուսաստանը կարող է ավելացնել էներգակիրների սպառումն ու արտաքին այլ շուկաներ գտնել․ Պուտին
16:06 - 13 ապրիլի, 2022

Ռուսաստանը կարող է ավելացնել էներգակիրների սպառումն ու արտաքին այլ շուկաներ գտնել․ Պուտին

Ռուսաստանն արևմտյան պատժամիջոցների ֆոնին կարող է ավելացնել նավթի, գազի և ածխի սպառումը երկրի ներսում, ավելացնել դրանց վերամշակումն, ինչպես նաև սպառման այլընտրանքային ատաքին շուկաներ գտնել, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է ռուսական նավթին, գազին, ածխին, ապա մենք կարող ենք ավելացնել դրանց սպառումը ներքին շուկայում, խթանել հումքի խորը վերամշակումն, ինչպես նաև ավելացնել էներգակիրների արտահանումն աշխարհի այլ տարածաշրջաններ, որտեղ դրանք իրոք պետք են։ Այս խնդրի լուծման համար օգտագործում ենք բոլոր եղած հնարավորությունները՝ ներառյալ տրանսպորտային միջանցքների զարգացումը», - ասել է նա։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել