Նյու Յորքի մետրոյում հրաձգություն է տեղի ունեցել, վիրավորներ կան
18:35 - 12 ապրիլի, 2022

Նյու Յորքի մետրոյում հրաձգություն է տեղի ունեցել, վիրավորներ կան

Այսօր առավոտյան Նյու Յորքի Բրուքլին թաղամասի մետրոյի կայարանում հրաձգություն է տեղի ունեցել, 13 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի հրշեջ ծառայության տվյալները։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև «մի քանի չպայթած սարքեր»։

Պարբերականի տվյալներով՝ վնասվածքներ ստացածներից հինգը հրազենային վիրավորում ունի, նրանցից մեկի վիճակը կրիտիկական է։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հարակից հիվանդանոցներ։

Նյու Յորքի ոստիկանության նախնական տվալներով՝ հանցանքի համար կասկածվում է հակագազով և նարնջագույն շինարարական բաճկոնով տղամարդ, որը լքել է դեպքի վայրը։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել