Լե Պենը հանդես է եկել եվրոպական կառուցվածքի զարգացման կոչով

 |armenpress.am|
22:04 - 11 ապրիլի, 2022

Լե Պենը հանդես է եկել եվրոպական կառուցվածքի զարգացման կոչով |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարի Լե Պենը հայտարարել է, որ իր նպատակը երկրի՝ Եվրամիությունից դուրս գալը չէ:

«Ես չեմ ցանկանում դուրս գալ Եվրոպական միությունից: Դա իմ նպատակը չէ», ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողներին ասել է Լե Պենը:

Նա ընդգծել է՝ ցանկանում է, որ եվրոպական կառուցվածքը զարգացում ապրի: «Արդեն մի քանի տարի է՝ խոսում եմ այդ մասին: Այդ մասին բարձրաձայնել եմ եվրոպական  վերջին ընտրությունների շրջանում ևս: Մենք ձգտում ենք ազգերի եվրոպական  դաշինք ստեղծել»,-նշել է Լե Պենը:

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի 10-ին: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հրապարակած վերջնական արդյունքների համաձայն՝  գործող նախագահ Էմանուել Մակրոնի օգտին քվեարկել է ընտրողների 27, 84 տոկոսը, իսկ Լե Պենի օգտին՝ 23, 15 տոկոսը: Ընտրությունների հաջորդ փուլը կանցկացվի ապրիլի 24-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել