Ընտրությունների 2-րդ փուլը որոշիչ կլինի երկրի և ամբողջ Եվրոպայի համար. Մակրոն |tert.am|
10:09 - 11 ապրիլի, 2022

Ընտրությունների 2-րդ փուլը որոշիչ կլինի երկրի և ամբողջ Եվրոպայի համար. Մակրոն |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ներկայիս նախագահական ընտրությունների նշանակության մասին Ֆրանսիայի և Եվրոպայի համար։ Քաղաքական գործիչը համապատասխան հայտարարությունն արել է ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում, գրում է regnum.ru-ն։

«Խնդրում եմ բոլոր համերկրացիներին՝ անկախ իրենց հայացքներից, աջակցել ինձ երկրորդ փուլում։ Դա որոշիչ կլինի երկրի և ամբողջ Եվրոպայի համար»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայում քվեաթերթիկների 97 տոկոսի հաշվարկից հետո գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջ է անցել մյուս թեկնածուներից՝ առաջին փուլում ստանալով ձայների 27,60 տոկոսը։ Երկրորդ տեղում է հայտնվել Մարին Լը Պենը՝ հավաքելով ձայների 23,41 տոկոսը, իսկ երրորդում՝ Ժան-Լյուկ Մելանշոնը, որը ստացել է ձայների 21,95 տոկոսը։ Ձայների քանակով չորրորդ հորիզոնականում է ծայրահեղ աջակոմյան թեկնածու Էրիկ Զեմուրը  (7,05 տոկոս), հինգերորդում՝ Վալերի Պեկրեսը (4,79 տոկոս)։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել