Սյունիքի նախկին մարզպետի որդին, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել
 |armtimes.com|
16:21 - 04 ապրիլի, 2022

Սյունիքի նախկին մարզպետի որդին, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել կալանքից: Տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Կարեն Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի (սպանության փորձ, որ կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը):

Հիշեցնենք՝ զինված միջադեպը տեղի էր ունեցել 2021 թ. հուլիսի 13-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ, կրակոցներ էին արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել