Կիևը տարածքային զիջումների չի գնա. Զելենսկի |tert.am|
11:00 - 02 ապրիլի, 2022

Կիևը տարածքային զիջումների չի գնա. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ՌԴ-ի հետ բանակցությունների գլխավոր թեման է: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Լրագրողների հետ զրույցում Զելենսկին նշել է, որ դժվար է կանխատեսել պատերազմի ավարտի ժամկետները, և դա «խորը, ցավոտ հարց է», սակայն ընդգծել է, որ ուկրաինացի ժողովուրդը հաղթանակից բացի այլ արդյունք չի ընդունի։

Պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահը պատրա՞ստ է տարածքային զիջումների գնալ Ռուսաստանին՝ հանուն խաղաղության համաձայնագրի ստորագրման, Զելենսկին ասել է, որ դա տեղի չի ունենա։ «Մենք մեր տարածքն առևտրի չենք հանում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարց չի քննարկվում»,- ասել է նա։

Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան ակնկալում է պարտավորություններ աշխարհի «առաջատար երկրներից», որ ուկրաինական պետության անվտանգությունը պաշտպանված կլինի համաձայնագրով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել