Ստեփանակերտում և Արցախի մյուս բնակավայրերում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր չկա. Արցախի տեղեկատվական շտաբ
15:15 - 22 մարտի, 2022

Ստեփանակերտում և Արցախի մյուս բնակավայրերում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր չկա. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում է տարածել ջրամատակարարման վերաբերյալ։

«Հարգելի՛ հայրենակիցներ, ի պատասխան քաղաքացիների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա, և ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով:

Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից», - նշվում է հայտարարությունում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել