ԱԺ-ում Արցախում ստեղծված հումանիտար վիճակի թեմայով հրատապ քննարկում կանցկացվի |hetq.am|
11:07 - 22 մարտի, 2022

ԱԺ-ում Արցախում ստեղծված հումանիտար վիճակի թեմայով հրատապ քննարկում կանցկացվի |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով հրատապ քննարկում կհրավիրի, որը կլինի դռնփակ:

Նիստին զեկույցով հանդես կգան Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նախաձեռնության հեղինակը «Հայաստան» խմբակցությունն է: ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանն առաջարկեց նիստը դռնփակ անցկացնելու համար քվեարկել: Մինչ քվեարկությունը վարման կարգով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` ասելով, որ թեման հանրային լայն հետաքրքրություն է ներկայացնում, ուստի ճիշտ կլինի քննարկումը բաց իրականացնել`զերծ մնալով պետական ու ռազամական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանրայնացնելուց:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց` հարցը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս է հանրային լայն հետաքրքրություն ներկայացնում:

«Այս հարցի քննարկումները կարող են պարունակել Արցախին ու Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք բաց ռեժիմով չենք կարող քննարկել»,- ասաց նա:

Հարցը դրվեց քվեարկության` արժանանալով խորհրդարանի հավանությանը: Այսպիսով, այսօր երրորդ հիմնական նիստը կլինի դռնփակ:

Ի դեպ, Արմեն Ռուստամյանն առաջարկեց, որ նիստին ներկա լինեն նաև Երևանում գտվող արցախցի պատգամավորներ: Ռուբինյանն արձագանքեց` աշխատանքային կարգով այդ հարցը կքննարկեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել