Արցախում առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը
17:35 - 21 մարտի, 2022

Արցախում առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը

Արցախում փրկարարներն ու ոստիկանները միացել են ձնամաքրման աշխատանքներին:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ՝ նշելով, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային խորհրդակցությունից հետո, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, ոստիկանական ու փրկարարական ջոկատները մայրաքաղաքում իրականացրել են ձնամաքրման, ըստ անհրաժեշտության՝ ծառահատման աշխատանքներ:

Առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը: ՆԳՆ ծառայողները Ս. Դավիթ փողոցի երկայնքով ձեռքի միջոցներով մաքրել են ճանապարհի երթևկելի գոտին, ինչպես նաև բնակչության ազատ տեղաշարժի համար՝ մայթերը:

Գործի են դրվել նաև «Միք-Շին» ՍՊ ընկերության տեխնիկական միջոցները: ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի և ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ նախարար Սարգսյանը հետևել է ձնահեռացման աշխատանքներին, տվել ցուցումներ:

«Ստեղծված իրավիճակն ու բոլոր մարտահրավերները հաղթահարելի են, երբ պայքարում ենք միասնական ջանքերով»,- նշել է Կարեն Սարգսյանը, միաժամանակ իր շնորհակալությունը հայտնել անձնակազմին՝ վերապահված աշխատանքը պատասխանատվությամբ կատարելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել