Չինաստանի ղեկավարը Ջո Բայդենի հետ զրույցում հանդես է եկել խաղաղության պահպանման կոչով
19:32 - 18 մարտի, 2022

Չինաստանի ղեկավարը Ջո Բայդենի հետ զրույցում հանդես է եկել խաղաղության պահպանման կոչով

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ տեսակոնֆերանսի միջոցով քննարկում են ունեցել, որը տևել է մոտ երկու ժամ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, հանդիպումը սկսվել է Պեկինի ժամանակով 21:00-ին (Երեւանի ժամանակով 17:00-ին) և ավարտվել 22:52-ին (Երեւանի ժամանակով 18:52-ին): Այն անցկացվել է փակ ձևաչափով և քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Զրույցի ընթացքում, ինչպես նշվում է, Չինաստանի ղեկավարը հանդես է եկել խաղաղության պահպանման կոչով և Բայդենին հորդորել է ջանքեր գործադրել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կարգավորելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել