Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրն է․ հրապարակվել է World Happiness ամենամյա զեկույցը |tert.am|
13:12 - 18 մարտի, 2022

Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրն է․ հրապարակվել է World Happiness ամենամյա զեկույցը |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ստորաբաժանումը հրապարակել է ամենամյա World Happiness Report զեկույցը, որը հինգերորդ տարին անընդմեջ գլխավորել է Ֆինլանդիան:

Զեկույցում ներառված է աշխարհի 146 երկիր: Դասակարգման ժամանակ մասնագետները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն։

Առաջատար տասնյակում են Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդսները, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը, Նոր Զելանդիան:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն Լիտվան և Էստոնիան՝ համապատասխանաբար 34-րդ և 36-րդ, Ղազախստանը՝ 40-րդ, Լատվիան՝ 42-րդ, Բելառուսը՝ 65-րդ, Թուրքմենստանը՝ 78-րդ, Ռուսաստանը՝ 80-րդ, Հայաստանը՝ 82-րդ (նախորդ տարի 86-րդ տեղում էր), Ադրբեջանը՝ 92-րդ, Ուկրաինան՝ 98-րդ, Վրաստանը՝ 105-րդ տեղերում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել