Խրամորթը վերադառնում է բնականոն կյանքին |azatutyun.am|
10:55 - 18 մարտի, 2022

Խրամորթը վերադառնում է բնականոն կյանքին |azatutyun.am|

azatutyun.am: Խրամորթից տեղահանված կանայք, երեխաները քիչ-քիչ վերադառնում են գյուղ, լարվածությունը թուլացել է, ասում է Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը։

«Հիմա էս քանի օրը հանգիստ ա, վերադառնում են երեխաները, մեծերը, կանայք։ Գյուղում էլ կյանքը բնականոն հունով, նորմալ իրանց բնականոն կյանքով ապրում են», - նշեց Ապրեսյանը։

Շուրջ մի ամիս է Արցախի այս գյուղն ադրբեջանցիների թիրախում էր՝ Խրամորթի ուղղությամբ կրակում էին նաև ականանետից։ Մեկ շաբաթ առաջ իր տան բակում խաղաղ բնակիչ վիրավորվեց ադրբեջանական ականի պայթյունից. կանայք, երեխաները ստիպված հեռացան գյուղից։ Խրամորթցիներին հատկապես տագնապի էր մատնել այն, որ ադրբեջանական կողմն իրենց դիրքերին զինտեխնիկա էր մոտեցրել: Օրեր առաջ գյուղում ռուս խաղաղապահները մշտական հենակետ տեղակայեցին, վարչակազմի ղեկավարի խոսքով՝ դրանից հետո լուրջ միջադեպեր չեն եղել։ Միայն ձայնագրված սպառնալիքներն է, որ չեն լռում․ - «Լինում են՝ արանքում երգեր-բան միացնում են իրանք, բայց արդեն ուշադրության չի էլի արժանանում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել