Լեհաստանը Ռուսաստանի հետ գազի գնման նոր գործարք չի կնքի
16:50 - 17 մարտի, 2022

Լեհաստանը Ռուսաստանի հետ գազի գնման նոր գործարք չի կնքի

Լեհաստանի և Ռուսաստանի միջև գազի գնման պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերին, և Լեհաստանը Ռուսաստանի հետ նոր գործարք չի կնքի։

Այս մասին, ինչպես փոխանցում է unian.net-ը, RMF FM-ի եթերում հայտարարել է Լեհաստանի կառավարության՝ ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների հանձնակատար Պյոտր Նաիմսկին։

«Մենք այլևս գազ չենք գնի ռուս մատակարարներից։ Այս պահին գազի 50%-ը գալիս է Ռուսաստանից, մենք կարող ենք փոխարինել այն»,- ասել է Նաիմսկին։

Նրա խոսքով՝ ռուսական գազը Լեհաստանի ներմուծման մեծ մասն է կազմում, սակայն այն կարող է փոխարինել պետական PGNiG ընկերությունը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել