Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 23:36-ին (Երեւանի ժամանակով 18:36-ին):
Ստորգետնյա ցնցումները զգացվել են հյուսիսային և հյուսիսարևելյան պրեֆեկտուրաներում, ինչպես նաև մայրաքաղաք Տոկիոյում։ Հայտարարվել է ցունամիի վտանգ և նշվել, որ առաջին ալիքները Ճապոնիայի հյուսիսարևելյան ափ կհասնեն 10-15 րոպեում։
Նշվում է, որ երկրաշարժից հետո ավելի քան 2 միլիոն շինություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
comment.count (0)