Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցություններում Մոսկվայի ցանկացած բացասական դիրքորոշում կազդի բոլորի, այդ թվում՝ ՌԴ-ի վրա․ Չավուշօղլու
16:39 - 13 մարտի, 2022

Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցություններում Մոսկվայի ցանկացած բացասական դիրքորոշում կազդի բոլորի, այդ թվում՝ ՌԴ-ի վրա․ Չավուշօղլու

Թուրքիան հուսով է, որ Ռուսաստանը բացասական դիրքորոշում չի ցուցաբերի 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցություններում այն բանից հետո, երբ վերջին պահին Մոսկվայի պահանջը ստիպեց բանակցությունները դադարեցնել։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Reuters»-ը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Միջուկային համաձայնագիրը վերականգնելու շուրջ բանակցությունները հասել են վերջին փուլին։ Համաձանագիրը չեղարկել էր Իրանի դեմ պատժամիջոցները՝ նրա միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։

Սակայն Ռուսաստանի պահանջները, որ իրեն Իրանի հետ առևտուրը պաշտպանելու երաշխիքներ տրամադրեն այն բանից հետո, երբ Ուկրաինա ներխուժման պատճառով ենթարկվեց մի շարք պատժամիջոցների, վտանգեցին բանակցությունները։

Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո Չավուշօղլուն ասել է, որ Մոսկվայի ցանկացած բացասական դիրքորոշում կազդի բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել