Անկարայի դիրքորոշումը հակառուսական պատժամիջոցների հարցում կմնա անփոփոխ․ Չավուշօղլու
16:19 - 13 մարտի, 2022

Անկարայի դիրքորոշումը հակառուսական պատժամիջոցների հարցում կմնա անփոփոխ․ Չավուշօղլու

Անկարայի դիրքորոշումը հակառուսական պատժամիջոցների հարցում կմնա անփոփոխ։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Anadolu»-ն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով, համաձայն Մոնտրոյի կոնվենցիայի, Թուրքիան չի կարող փակել նեղուցները (այս կոնվենցիայով վերականգնվել է Թուրքիայի ինքնիշխանությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցների նկատմամբ- խմբ․)։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ իրենց կարծիքով՝ պատժամիջոցները չեն հանգեցնում խնդիրների լուծմանը։

Չավուշօղլուն խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին։ Նա նշել է, որ կողմերը մի շարք հարցերում մոտ են համաձայնության, իսկ ևս մի շարք հարցեր պետք է լուծվեն, «երբ կդադարեն օգտագործել զենքերը»։ 

«Մենք հույս ունենք շուտափույթ խաղաղության։ Պուտինը ևս խոսել է բանակցություններում դրական ազդակների մասին»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել