Չավուշօղլուն և Կուլեբան հանդիպում են ունեցել
11:13 - 10 մարտի, 2022

Չավուշօղլուն և Կուլեբան հանդիպում են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում տեղի է ունենալու Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որի շրջանակում նախատեսվում են շփումներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Չավուշօղլուի մասնակցությամբ։ 

Շփումների մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել