Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու որոշումը կարող է կայացնել միայն ռուսական ղեկավարությունը, ոչ թե Արեւմուտքը. Էնթոնի Բլինքեն
23:51 - 09 մարտի, 2022

Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու որոշումը կարող է կայացնել միայն ռուսական ղեկավարությունը, ոչ թե Արեւմուտքը. Էնթոնի Բլինքեն

Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու որոշումը կարող է կայացնել միայն ռուսական ղեկավարությունը, ոչ թե Արեւմուտքը։ Նման համոզմունք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ես կարեւոր եմ համարում հիշել, որ Պուտինի ու Ռուսաստանի կողմից ստեղծված այս ճգնաժամի ողջ ընթացքում մենք ձգտում էինք նախագահ Պուտինին ընտրած ճանապարհից դուրս գալու հնարավոր ելքեր ցույց տալ։ Նա միակ մարդն է, որը կարող է որոշել օգտագործել դրանք»,- ասել է նա։

«Առայժմ ամեն անգամ, երբ այդպես վարվելու հնարավորություն է եղել, նա սեղմել է գազի ոտնակը եւ շարունակել գնալ այն սարսափելի ուղով, որն ընտրել է։ Ես միանշանակ համոզված եմ, որ Պուտինը վերջին հաշվով հաջողության չի հասնելու, եւ Ռուսաստանը ռազմավարական պարտություն է կրելու՝ անկախ նրանից՝ ինչ կարճաժամկետ մարտավարական հաղթանակների կհասնի Ուկրաինայում։

Մենք արդեն տեսնում ենք, որ ՌԴ-ն չի կարողացել հասնել իր հիմնական նպատակներին։ Նա չի կարողացել վերցնել Ուկրաինան եւ երկարաժամկետ հեռանկարում չի կարող պահել նրան՝ անկախ նրանից՝ ինչ մարտավարական հաղթանակների կարող է հասնել»,- ասել է Բլինքենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել