Մեծ Բրիտանիան ծրագրում է հակաօդային հրթիռներ մատակարարել Ուկրաինային․ պաշտպանության նախարար Բեն Ուոլես
23:24 - 09 մարտի, 2022

Մեծ Բրիտանիան ծրագրում է հակաօդային հրթիռներ մատակարարել Ուկրաինային․ պաշտպանության նախարար Բեն Ուոլես

Միացյալ Թագավորությունը ծրագրում է հակաօդային հրթիռներ մատակարարել Ուկրաինային՝ օգնելու Կիևին պայքարել Ռուսաստանի «առանց տարանջատման և մահաբեր» ավիահարվածների դեմ, չորեքշաբթի օրը Համայնքների պալատում ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։

«Ռուսները փոխում են իրենց մարտավարությունը, ուստի ուկրաինացիներիը նույնպես պետք է փոխեն»,- ասել է նա՝ հավելելով, որ «հետևաբար կենսական նշանակություն ունի, որպեսզի Ուկրաինան պահպանի թռիչքների և ռուսական օդային հարձակումը ճնշելու իր կարողությունը»:

Ուոլեսն օրենսդիրներին հայտնել է, որ Ուկրաինայի պաշտպանունակությունը «պետք է ուժեղացնել», և, ի պատասխան ուկրաինական խնդրանքների, Մեծ Բրիտանիայի կառավարությունը «որոշել է ուսումնասիրել Starstreak բարձր արագությամբ շարժական հակաօդային պաշտպանության հրթիռների նվիրատվության հնարավորությունը»:

«Մենք կարծում ենք, որ այս համակարգը կմնա պաշտպանական զենքի սահմանման մեջ, բայց թույլ կտա ուկրաինական ուժերին ավելի լավ պաշտպանել իրենց երկինքը»: 

Պաշտպանության նախարարը հայտնել է նաև, որ Մեծ Բրիտանիան մեծացրել է հակատանկային զենքի, փոքր զենքի և զինամթերքի մատակարարումը Ուկրաինային։

«Մինչ օրս մենք մատակարարել ենք 3615 NLAW հրթիռ և շարունակում ենք մատակարարել ավելին: Առաջիկայում կսկսենք նաև Javelin հակատանկային հրթիռների փոքր խմբաքանակի մատակարարումը։ Ուզում եմ վստահեցնել պալատին, որ այն ամենը, ինչ մենք անում ենք, կապված է պաշտպանական համակարգերի մատակարարման մասին որոշման հետ և այնպես է տրամաչափված, որ չհասնի ռազմավարական մակարդակի»,- ասել է Ուոլեսը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել