Վահե Հակոբյանը ստեղծված իրավիճակում կարևոր է համարում դրամ-դոլար փոխարժեքների կայունությունը պահպանելը |hetq.am|
14:23 - 07 մարտի, 2022

Վահե Հակոբյանը ստեղծված իրավիճակում կարևոր է համարում դրամ-դոլար փոխարժեքների կայունությունը պահպանելը |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը ստեղծված իրավիճակում կարևոր է համարում դրամ-դոլար փոխարժեքների կայունությունը պահպանելը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին հայտնեց ընդդիմադիր պատգամավորը:

«Որոշ տվյալներով օրը 6000 ՌԴ, նաև Ուկրաինայի քաղաքացիներ գալիս են Հայաստան ու բերում ռուբլի, դա փորձում են փոխանակել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ տարադրամի արտահոսք չլինի, որքանով ես տեղեկացված եմ Էկոնոմիկայի նախարարությունում մշակվում է նման բանաձև, որ ցանկացած օտարերկրյա ներդրող ինչ-որ բանկում հաշիվ բացելուց առնվազն վեց ամիս պետք է պահի այդ գումարը»,- ասաց նա:

Մյուս խնդիրը պատգամավորը հացահատիկի պաշարների հնարավոր պակասելն է համարում: Նա հիշեցնում է` հացահատիկի մեծ մասը Հայաստանը ներկրում է ՌԴ-ից, և եթե ՌԴ-ն արտահանման արգելք կիրառի, Հայաստանը խնդրի առաջ կարող է հայտնվել:

Նա անդրադարձավ կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն կոչին, թե ով 3000 հա հող ունի, թող ցորեն ցանի: Պատգամավորն այն դիլետանտ մոտեցում որակեց` ասելով, որ ամեն հողի վրա հնարավոր չէ ցորեն ցանել:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել