ՄԱԿ-ում դրականորեն են գնահատել հարեւան երկրների վերաբերմունքն ուկրաինացի փախստականների նկատմամբ |armenpress.am|
14:33 - 03 մարտի, 2022

ՄԱԿ-ում դրականորեն են գնահատել հարեւան երկրների վերաբերմունքն ուկրաինացի փախստականների նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին դրականորեն Է գնահատել Ուկրաինայի հետ հարեւան երկրների վերաբերմունքը փախստականների ընդունման նկատմամբ: Մարտի 3-ին Ժնեւում տարածված հայտարարության մեջ նա կառավարությունների արձագանքը որակել Է «հիանալի», իսկ համաշխարհային հանրակցության կողմից դրսեւորված համերաշխությունը՝ «սրտաբուխ»:

Գրանդին ընդգծել Է, որ «ընդամենը յոթ օրում մեկ միլիոն մարդ Է լքել Ուկրաինան»: «Ես 40 տարի աշխատում եմ փախստականների հետ կապված արտակարգ իրավիճակներում, բայց շատ հազվադեպ եմ տեսել այդքան արագ արդյունք, ինչպես սա Է»,- ընդգծել Է գերագույն կոմիսարը: Նրա խոսքով՝ «եթե վերջ չդրվի հակամարտությանն, ապա, ամենայն հավանականությամբ, եւս միլիոնավոր մարդիկ հարկադրված կլինեն լքելու Ուկրաինան»:

«Չնայած արտակարգ արագությանը եւ մարտահրավերներին, արձագանքն այդ մեկ միլիոն փախստականներին ընդունող կառավարությունների եւ տեղի համայնքների կողմից հիանալի Էր»,- ասել Է Գրանդին: «Միջազգային համերաշխությունը սրտաբուխ Էր: Սակայն ոչինչ չի կարող փոխարինել այն բանի անհրաժեշտությանը, որպեզի զենքը լռի, իսկ երկխոսությունը եւ դիվանագիտությունը հասնեն հաջողության»,- ամփոփել Է գերագույն կոմիսարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել