Պուտինը Պետդումային առաջարկել է ՀԱՊԿ-ում համակարգող պետության կարգավիճակ սահմանել
12:23 - 03 մարտի, 2022

Պուտինը Պետդումային առաջարկել է ՀԱՊԿ-ում համակարգող պետության կարգավիճակ սահմանել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրություն։ Այն ենթադրում է «համակարգող պետություն» հասկացության ներմուծում, որի հովանու ներքո խաղաղապահ ուժեր կձևավորվեն՝ ՄԱԿ-ի կողմից իրականացվող գործողություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Տեքստը տեղադրված է Պետդումայի էլեկտրոնային բազայում։

«Արձանագրությունը ներմուծում է «համակարգող պետություն» հասկացությունն ու նախատեսում, որ նրա հովանու ներքո ստեղծվում են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնք ներգրավվելու են ՄԱԿ-ի՝ խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններում»,- պարզաբանվում է արձանագրությունում։

«ՄԱԿ-ի խաղաղության աջակցության գործողություններում հավաքական խաղաղապահ ուժերի մասնակցության պայմանները որոշվում են համաձայնագրով, որը կնքվում է համակարգող պետության և ՄԱԿ լիազորված ստորաբաժանման միջև»,- նշված է փաստաթղթում։

Արձանագրությունը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել