Կիևի իշխանությունները, որոնք ծրագրում են ձեռք բերել սեփական միջուկային զենք, սպառնում են միջազգային անվտանգությանը․ Լավրով |tert.am|
14:54 - 01 մարտի, 2022

Կիևի իշխանությունները, որոնք ծրագրում են ձեռք բերել սեփական միջուկային զենք, սպառնում են միջազգային անվտանգությանը․ Լավրով |tert.am|

tert.am: Կիևի իշխանությունները, որոնք ծրագրում են ձեռք բերել սեփական միջուկային զենք, սպառնում են միջազգային անվտանգությանը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տեսաուղերձի ձևաչափով ելույթ ունենալով ՄԱԿ–ի՝ զինաթափման հարցերով համաժողովի նիստում։

«Վտանգները, որոնք Զելենսկու ռեժիմը ներկայացնում է հարևան երկրներին և ընդհանրապես միջազգային անվտանգությանը, զգալիորեն աճել են այն բանից հետո, երբ Կիևում տեղակայված իշխանությունները սկսել են վտանգավոր խաղեր խաղալ՝ կապված սեփական միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերի հետ», - ՏԱՍՍ–ի հաղորդմամբ՝ ասել է Լավրովը։

Նախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ուկրաինական կողմի «անպատասխանատու հայտարարությունները» միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերի մասին «դատարկ քաջություն չեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել