ՄԱԿ ՄԻԽ-ը հանդես է եկել Ուկրաինայի իրավիճակի շուրջ հրատապ քննարկում անցկացնելու օգտին․ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել
14:01 - 28 փետրվարի, 2022

ՄԱԿ ՄԻԽ-ը հանդես է եկել Ուկրաինայի իրավիճակի շուրջ հրատապ քննարկում անցկացնելու օգտին․ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) հանդես է եկել Ժնևում 49-րդ նստաշրջանում Ուկրաինայի իրավիճակի շուրջ հրատապ քննարկում անցկացնելու օգտին։ Այս որոշումն ընդունվել է երկուշաբթի օրը՝ 29 կողմ (հիմնականում արևմտյան երկրներ) ձայների հարաբերակցությամբ՝ հինգ դեմ և 13 ձեռնպահ ձայներով։ Հայտնում է tass.ru-ն։

Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։ Ձեռնպահ քվեարկողների թվում էին Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Հնդկաստանի և Պակիստանի պատվիրակությունները։

Մարդու իրավունքների խորհրդում հրատապ քննարկում անցկացնելու նախաձեռնությունը Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ, որն ի սկզբանե չկար 49-րդ նստաշրջանի օրակարգում, եղել է Կիևից։ Սպասվում է, որ այս հարցը կքննարկվի այս շաբաթ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել