Ռուսաստանը երաշխավորել է ուկրաինական պատվիրակության անվտանգությունը Գոմելում հնարավոր բանակցությունների ժամանակ․ Վլադիմիր Մեդինսկի
13:50 - 27 փետրվարի, 2022

Ռուսաստանը երաշխավորել է ուկրաինական պատվիրակության անվտանգությունը Գոմելում հնարավոր բանակցությունների ժամանակ․ Վլադիմիր Մեդինսկի

Ռուսական կողմը երաշխավորել և պատրաստ է ապահովել ուկրաինական պատվիրակության անվտանգությունը Գոմելում հնարավոր բանակցությունների ժամանակ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը։

«Կողմերը մանրամասն մշակել են ուկրաինական պատվիրակության երթուղին, դա համաձայնեցվել է, մենք ապահովել և երաշխավորել ենք ուկրաինական պատվիրակության բացարձակ անվտանգությունը»,- ասել է նա Մինսկում ՌԴ դեսպանատանը։

Մեդինսկին ասել է, որ ռուսական պատվիրակությունը սպասում է Ուկրաինայի պատասխանին բանակցությունների հետ կապված մինչև Բելառուսի ժամանակով ժամը 15։00 (համընկնում է Մոսկվայի հետ)։

«Հիմա կեսօր է։ Մինչև ժամը 15։00 մենք կշարունակենք լինել այստեղ և սպասել ուկրաինական կողմից Գոմել բանակցությունների գնալու իրենց որոշման հաստատմանը։ Հենց որ ստանանք այդ հաստատումը, անմիջապես կտեղափոխվենք այնտեղ և կհանդիպենք»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել