ՌԴ Կենտրոնական բանկը  ունի անհրաժեշտ ռեսուրսներ կայունությունը պահպանելու և ֆինանսական համակարգի գործունեությունը ապահովելու համար
13:41 - 27 փետրվարի, 2022

ՌԴ Կենտրոնական բանկը ունի անհրաժեշտ ռեսուրսներ կայունությունը պահպանելու և ֆինանսական համակարգի գործունեությունը ապահովելու համար

Ռուսաստանի Կենրոնական բանկն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները՝ ֆինանսական կայունությունը պահպանելու և ֆինանսական հատվածի գործառնական շարունակականությունն ապահովելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ այս մասին ասվում է մամուլի հաղորդագրությունում։

«Ռուսաստանի բանկն ունի անհրաժեշտ ռեսուրսներ և գործիքներ՝ ֆինանսական կայունությունը պահպանելու և ֆինանսական հատվածի գործառնական շարունակականությունն ապահովելու համար: Ռուսաստանի Բանկը շարունակաբար բանկերին կտրամադրի կանխիկ և անկանխիկ իրացվելիություն ռուբլով»։

Նշվում է, որ բանկերի ընթացիկ իրացվելիության հնարավոր կարիքը առավելագույնս փակելու համար Ռուսաստանի Կենտրոնական բանկը զգալիորեն կընդլայնի գրավատների ցանկը։

Ընդգծվել է, որ ռուսական բանկերում հաճախորդների հաշիվների վրա առկա բոլոր միջոցներն ապահով են և հասանելի են ցանկացած պահի ստանալու համար: Բանկային ծառայությունները նույնպես աշխատում են սովորական ռեժիմով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտնել էր, որ ռուսական բոլոր բանկերը, որոնց նկատմամբ արդեն միջազգային պատժամիջոցներ են կիրառվել, անհրաժեշտության դեպքում նաև ռուսական մյուս բանկերը դուրս կմնան միջազգային վճարային ծառայության SWIFT համակարգից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել