Չինաստանը հավանություն չի տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը․ Չինաստանի ԱԳ նախարար
12:27 - 27 փետրվարի, 2022

Չինաստանը հավանություն չի տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը․ Չինաստանի ԱԳ նախարար

Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը՝ որպես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման միջոց և կարծում է, որ դա ոչ միայն կվնասի տնտեսությանը, այլև կխանգարի քաղաքական կարգավորման գործընթացին։ ՏԱՍՍ-ի փոխանցմաբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ իր գերմանացի գործընկեր Աննալենա Բուրբոկի հետ հեռախոսազրույցում։

«Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը որպես խնդիրների լուծման մեթոդի, և առավել եւս դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք չեն համապատասխանում միջազգային իրավունքին»,-հայտնել է նա։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ Պեկինը մեծ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում իրավիճակի զարգացմանը և աջակցում է բոլոր ջանքերին, որոնք նպաստում են իրավիճակի թուլացմանը և քաղաքական կարգավորմանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել