Վլադիմիր Զելենսկին  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»
22:54 - 25 փետրվարի, 2022

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Twitter-ում գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։

 «Հենց նոր Ջո Բայդենի հետ քննարկեցի պատժամիջոցների ավելացումը, կոնկրետ պաշտպանական օգնությունը և հակապատերազմական կոալիցիայի ստեղծումը: Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին Ուկրաինային ցուցաբերած ուժեղ աջակցության համար»,- գրել է Զելենսկին:

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսով քննարկել է որոշ եվրոպական երկրների վրա ազդելու հնարավորությունը, որոնք կասկածներ Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու անհրաժեշտության վերաբերյալ։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները ուրբաթ երեկոյան Բրյուսելում արտակարգ խորհրդակցություն են անցկացրել, որի ընթացքում հավանություն են տվել Ռուսաստանի Դաշնության դեմ անձնական և տնտեսական պատժամիջոցների երկրորդ փաթեթին Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։ Նոր սահմանափակումների թվում քննարկվել է Ռուսաստանին տեղեկատվության փոխանցման և SWIFT վճարումներ կատարելու միջբանկային համակարգից անջատելու հնարավորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել