ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ուկրաինացի սահմանապահներ տասնյակներով անցնում են ռուսական կողմ |news.am|
17:57 - 24 փետրվարի, 2022

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ուկրաինացի սահմանապահներ տասնյակներով անցնում են ռուսական կողմ |news.am|

news.am:  Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստան են գալիս ուկրաինացի սահմանապահներ, որոնք հրաժարվում են շարունակել ծառայությունն Ուկրաինայում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Թողնելով ծառայության վայրը ուկրաինացի սահմանապահները ժամանում են Ռուսաստանի տարածք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հատուկ ծառայությունների տվյալներով, ժամը 11.15-ին Բրյանսկի մարզում Տրեոբորտնոյե անցակետ են ժամանել Ուկրաինայի սահմանապահ ծառայության 26 զինծառայողներ, իսկ 12.10-ին եւս 16-ը ժամանել են Ղրիմի Ջանկոյ անցակետ: ԱԴՀ-ի տեղեկատվության համաձայն, մոսկվայի ժամանակով 13.00-ին ուկրաինացի սահմանապահները լքել են ռուս-ուկրաինական սահմանի բոլոր ստորաբաժանումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել