Եվրամիությունը G7-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցություններ կվարի մոտ ժամանակներս |armenpress.am|
16:54 - 24 փետրվարի, 2022

Եվրամիությունը G7-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցություններ կվարի մոտ ժամանակներս |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify; font-family: 'ghea grapalat', ghea_grapalatregular, Tahoma, 'Arian AMU', 'Arial Unicode', Sylfaen, sans-serif; font-size: 15px; background-color: #ffffff;">Եվրամիության երկրների ղեկավարները G7-ի եւ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ բանակցություններ կվարեն, որպեսզի քննարկեն Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը: Ինչպես հաղորդվում Է Եվրամիության՝ փետրվարի 24-ին հրապարակված հայտարարության մեջ, բանակացությունները կկայանան մոտ ժամանակներս:

«Մենք համակարգում ենք մեր պատասխան գործողությունները հարեւանների եւ միջազգային գործընկերների, ներառյալ ՆԱՏՕ-ի եւ G7-ի հետ, որոնց ղեկավարները շուտով կհանդիպեն»,- ասված Է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Եվրամիության եւ G7-ի ղեկավարների առաջիկա հանդիպման մասին հայտնել Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել