Կիևում պայթյուններ են հնչում, Խարկովում ծանր մարտեր են, հրթիռակոծվում է Բրովարին |factor.am|
15:50 - 24 փետրվարի, 2022

Կիևում պայթյուններ են հնչում, Խարկովում ծանր մարտեր են, հրթիռակոծվում է Բրովարին |factor.am|

factor.am: Խարկովի մոտ ծանր մարտեր են ընթանում, զինվորականները հետ են մղել տանկային հարձակումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է նաև, որ Խարկովի ուղղությամբ թեժ մարտեր են ընթանում։ Հակառակորդը կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ է կրում։ Ռուսաստանը թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել Բրովարիի ռազմական օբյեկտին։ Այս մասին էլ Facebook-ում հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի տեղակալ Անտոն Գերաշչենկոն։ «Երկու թևավոր հրթիռներով հարված է հասցվել Բրովարիի մեր ռազմական օբյեկտին: Տեղեկություն Գլխավոր շտաբից»,- գրել է նա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկությունը ճշտվում է։ Մինչ այդ, ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ կրկին պայթյուններ են լսվում Կիևի տարբեր հատվածներում։ Մասնավորապես, դրանք հնչում են Տրոյեշինայում։ Պայթյուն է գրանցվել նաև Կիևի կենտրոնում՝ Պոդիլում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել