Մոլդովան արտակարգ դրություն կմտցնի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման պատճառով |news.am|
14:37 - 24 փետրվարի, 2022

Մոլդովան արտակարգ դրություն կմտցնի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման պատճառով |news.am|

news.am: Մոլդովայի Անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է արտակարգ դրություն մտցնել երկրում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման համատեքստում։ Այս մասին տեղեկացնում է «Европейская правда»-ն։

«Այսօր առավոտյան Ռուսաստանը հարձակում է սկսել հարեւան պետության՝ Ուկրաինայի դեմ՝ խախտելով միջազգային նորմերը։ Միջազգային հանրությունը միահամուռ դատապարտում է այդ ռազմական գործողությունները։ Այս առնչությամբ ես հրավիրել եմ Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ։ Մենք որոշել ենք, որ կառավարությունը խնդրի խորհրդարանին՝ արտակարգ դրություն հայտարարել»,- ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստից հետո։

Սանդուի խոսքով՝ արտակարգ դրության հանձնաժողովն այսօր նիստ կգումարի եւ կքննարկի ճգնաժամի կառավարման հնարավորությունները։

Միեւնույն ժամանակ, Սանդուն կարգադրել է ուժեղացնել պաշտպանության նախարարության ստորաբաժանումների պարեկումը՝ հնարավոր սադրանքների կանխման նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել