Փակ տարածքներում դիմակների կրման պարտադրանքը կվերանայվի. Անահիտ Ավանեսյան |armtimes.com|
11:46 - 23 փետրվարի, 2022

Փակ տարածքներում դիմակների կրման պարտադրանքը կվերանայվի. Անահիտ Ավանեսյան |armtimes.com|

armtimes.com: Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում կայունացել է։

Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ներկա պահին քննարկվում է դիմակային ռեժիմից հրաժարվելու հարցը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նկատեց՝ վերանայվելու է դիմակների պարտադիր կրման պահանաջը: Նախարարությունը խորհրդատվական բնույթի աշխատանքներ է տանելու քաղաքացիների հետ, որ ճիշտ կլինի դիմակ կրելը, բայց ոչ պարտադիր: Ավանեսյանը նաև հայտնեց, որ դիմակ կրելը պարտադիր կլինի միայն բժշկական կենտրոններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել