«Դելտա» շտամը դուրս է մղվել «Օմիկրոն» շտամի ազդեցության ներքո․ Անահիտ Ավանեսյան |1lurer.am|
11:25 - 23 փետրվարի, 2022

«Դելտա» շտամը դուրս է մղվել «Օմիկրոն» շտամի ազդեցության ներքո․ Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Նկատում ենք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի որոշակի կայունացում։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առողջապահության նախարարին խնդրելով ներկայացնել վիճակագրությունը։

«Վերջին շաբաթների տենդենցը մեզ հուշում է, որ մենք գնում են կայուն նվազման։ Կարծես, «Դելտա» շտամը դուրս է մղվել «Օմիկրոն» շտամի ազդեցության ներքո»,- ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն, ունեն խրոնիկ հիվանդություններ, ունենում են հիվանդության ծանր ընթացք։

«Պատվաստման առումով պետք է շարունակենք զգոնությունը պահպանել, մանավանդ՝ տարեց և խրոնիկ հիվանդություններով քաղաքացիների պատվաստումներն օր առաջ կազմակերպել»,- ասաց Ավանեսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել