Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է անում Կիևը ներառել ԵՄ կազմում

 |armenpress.am|
20:31 - 22 փետրվարի, 2022

Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է անում Կիևը ներառել ԵՄ կազմում |armenpress.am|

armenpress.am: Եկել է Ուկրաինային ԵՄ անդամակցություն տրամադրելու ժամանակը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն հղում անելով արտգործնախարար Դմիտրի Կուլեբանի հայտարարությանը։

«Ես կոչ եմ արել ԵՄ-ին անհապաղ մի կողմ դնել բոլոր տատանումները, բոլոր զսպումները, բոլոր թերահավատությունը, որը առկա է որոշ եվրոպական մայրաքաղաքներում, և Ուկրաինային տալ ԵՄ ապագա անդամակցության խոստումը: Այդ ժամանակը եկել է: Միանգամայն պարզ է, որ լավագույն ռազմավարական որոշումը, որն այժմ Եվրոպան կարող է ընդունել, դա բառացիորեն Ուկրաինային իր հովանու տակ առնելն է»,- ասել է Կուլեբան ճեպազրույցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել