Հնդկաստանը կոչ է արել անհապաղ թուլացնել Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը |factor.am|
11:10 - 22 փետրվարի, 2022

Հնդկաստանը կոչ է արել անհապաղ թուլացնել Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը |factor.am|

factor.am: Հնդկաստանի իշխանությունները գլխավոր առաջնահերթություն են համարում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ճգնաժամի դեէսկալացիան ։ Այս մասին համապատասխան թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Տիրումուրտին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության սահմանին լարվածության աճը խոր մտահոգության տեղիք է տալիս։ Այս զարգացումները տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը խաթարելու ներուժ ունեն»,- ասել է Տիրումուրտին։

«Մենք պետք է տեղ տանք կողմերի վերջին նախաձեռնություններին, որոնք ձգտում են թուլացնել լարվածությունը: Այս համատեքստում մենք ողջունում ենք ինտենսիվ ջանքերը, որոնք ձեռնարկվում են, այդ թվում՝ Եռակողմ շփման խմբի միջոցով և Նորմանդական ձևաչափի շրջանակներում: Մեզ պետք է, որ կողմերը ավելին անեն՝ իրենց շահերից ելնելով տարաձայնությունները հաղթահարելու համար: Մենք չենք կարող մեզ թույլ տալ ռազմական էսկալացիա»,- հավելել է Հնդկաստանի դեսպանը։

Նա նաեւ ընդգծել է, որ հնդկական կողմը մտահոգված է Ուկրաինայում Հնդկաստանի քաղաքացիների անվտանգությամբ։ «Քաղաքացիների անվտանգությունն ու պաշտպանությունը կարևոր է: Ավելի քան 20,000 հնդիկ ուսանողներ և քաղաքացիներ ապրում և սովորում են Ուկրաինայի տարբեր շրջաններում, ներառյալ սահմանամերձ շրջաններում: Հնդկացիների բարեկեցությունը մեզ համար առաջնահերթություն է», – ասել է Տիրումուրտին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել